«Ռեալ Բետիսի» կիսապաշտպան Իսկոն իր լավ խաղի համար հրավիրվել է Իսպանիայի հավաքական։ 33-ամյա ֆուտբոլիստը 2019 թվականից ի վեր առաջին անգամ ժամանել է «Ֆուրիա Ռոխայի» ճամբար։
Այնտեղ նա հանդիպել է Լամին Յամալին, ով, հավանաբար, թիմի գլխավոր աստղն է այս պահին։
«Իմ երեխաներն ավելի շատ ոգևորված էին նրանով, որ ես քեզ հետ նույն թիմում կխաղամ, քան նրանով, որ ես կվերադառնամ Իսպանիայի հավաքական», – The Touchline-ը մեջբերում է Իսկոյի խոսքերը 17-ամյա հրաշամանուկին։
«Ռեալ Մադրիդի» նախկին խաղացողը անցյալ մրցաշրջանում «Բետիսի» կազմում անցկացրած 33 խաղում խփել է 12 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ Հունիսի 5-ին Իսպանիայի հավաքականը Ազգերի լիգայի կիսաեզրափակչում կմրցի Ֆրանսիայի հետ։