Գերմանական Բունդեսլիգայի ֆուտբոլիստները մասնակցել են Kicker հրատարակության հարցմանը, որ ընթացքում Գերմանիայի առաջնության 216 խաղացողներ ընտրել են աշխարհի լավագույն մարզչին:
Քվեարկության հաղթողը գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկն էր, որը 2024/2025 մրցաշրջանում «Բարսելոնայի» հետ նվաճել է Իսպանիայի առաջնության տիտղոսը, Իսպանիայի գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը: Ֆլիկը ստացել է ձայների 31.9%-ը:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Լուիս Էնրիկեն, որը ՊՍԺ-ի հետ հաղթել է մրցաշրջանի բոլոր չորս մրցաշարերը, այդ թվում՝ Չեմպիոնների լիգան: Իսպանացին ստացել է 16.7%: Լավագույն եռյակը եզրափակել է Խաբի Ալոնսոն, որը «Բայերից» տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ»: