«Միլանի» կենտրոնական պաշտպան Ֆիկայո Տոմորիի ծառայություններով շարունակում է հետաքրքրվել «Թոթենհեմը»։ Անգլիացին անցյալ ամռանը ակտիվորեն կապվում էր «Թոթենհեմ» տեղափոխվելու հետ, սակայն գործարքը այդպես էլ տեղի չունեցավ։
Լրագրող Գարի Ջեյքոբի խոսքով՝ «Թոթենհեմը» կարող է մոտ ապագայում ևս մեկ փորձ կատարել 27-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։ Լոնդոնցիները հետաքրքրված են նաև «Էվերթոնի» խաղացող Գերեդ Բրանտվեյթով և «Քրիսթալ Փելասի» խաղացող Մարկ Գուեհիով, սակայն վերջինս, կարծես թե, չի հետաքրքրվում լոնդոն տեղափոխությամբ։
Transfermarkt-ում Ֆիկայո Տոմորիի գնահատված արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։ «Չելսիի» սանը «ռոսոներիների» կազմում խաղացել է 35 խաղ՝ կատարելով երկու գոլային փոխանցում։