Դեկուն հայտնել է, որ «Բարսելոնան» հետաքրքրված չէ այդ ֆուտբոլիստով

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն հայտարարել է, որ ակումբը չի քննարկում «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսի տրանսֆերը գնելու հարցը: Այս մասին հայտնում է A Bola-ն:

Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները հետաքրքրված չեն 26-ամյա շվեդի ծառայություններով:

Վիկտոր Գյոկերեսի պայմանագիրը «Սպորտինգի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

2024/25 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 հանդիպում, խփել 54 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը հարձակվողի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։