Վինգեր Ջեյդոն Սանչոն շարունակում է բանակցություններ վարել Լոնդոնի «Չելսիի» հետ։ Այս մասին իր սոցիալական ցանցի էջում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Չելսիի» ղեկավարությունը դեռևս չի կարողանում համաձայնության գալ 25-ամյա ֆուտբոլիստի հետ աշխատավարձի հարցում։
Նշվում է, որ վերջնական որոշումը կկայացվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Եթե պայմանագրի կետերը չհամաձայնեցվեն, Սանչոն կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»։