Բունդեսլիգայի ներկայացուցիչներն ընտրել են համաշխարհային ֆուտբոլի լավագույն հարձակվողին

Բունդեսլիգայի ակումբների ներկայացուցիչները քվեարկության միջոցով ընտրել են համաշխարհային ֆուտբոլի լավագույն հարձակվողին։ Առաջին տեղը մեծ տարբերությամբ զբաղեցրել է «Բարսելոնայի» 17-ամյա թևային հարձակվող Լամին Յամալը՝ նրան ընտրել է հայտնի Kicker ամսագրի կողմից անանուն հարցմանը մասնակցած 216 ֆուտբոլիստներից 53.7%-ը։

Երկրորդ տեղը զբաղեցրել է ՊՍԺ-ի Ուսման Դեմբելեն՝ 6.9%, իսկ երրորդ տեղը՝ «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապեն՝ 6.0%։ Հաջորդը Ռաֆինյա Դիասն է («Բարսելոնա», 4.6%) և Ֆլորիան Վիրտցը («Բայեր», 4.2%)։

Լամին Յամալը նախորդ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 55 խաղում խփել է 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։