Բրունո Ֆերնանդեշը բանակցություններ է վարում մեկ այլ ակումբի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշը բանակցություններ է վարում «Ալ-Հիլալի» հետ։ Կողմերը արդեն մեկ շաբաթ է՝ քննարկում են հնարավոր գործընկերության հարցը, և սաուդյան ակումբը կարծում է, որ 30-ամյա պորտուգալացին մոտ է իր համաձայնությունը տալուն, հաղորդում է լրագրող Բեն Ջեյքոբսը։

Ֆերնանդեշի համար գլխավոր գործոնը նրա ընտանիքի նախասիրություններն են։ «Ալ-Հիլալը» հույս ունի վերջնական պատասխան ստանալ մինչև ուրբաթ։ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պաշտոնական բանակցությունները դեռ չեն սկսվել, բայց սաուդյան ակումբը վստահ է, որ «Կարմիր սատանաները» չեն խանգարի տրանսֆերին, եթե ֆուտբոլիստն ինքը խնդրի դա։ Transfermarkt-ի տվյալներով՝ Բրունո Ֆերնանդեշի արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։