«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշը բանակցություններ է վարում «Ալ-Հիլալի» հետ։ Կողմերը արդեն մեկ շաբաթ քննարկում են հնարավոր գործարքի հարցը, և սաուդյան ակումբը կարծում է, որ 30-ամյա պորտուգալացին մոտ է իր համաձայնությունը տալուն։
Այս մասին հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Բրունո Ֆերնանդեշի համար գլխավոր գործոնը նրա ընտանիքի նախասիրություններն են։ «Ալ-Հիլալը» հույս ունի վերջնական պատասխան ստանալ մինչև ուրբաթ։ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պաշտոնական բանակցությունները դեռ չեն սկսվել, բայց սաուդյան գրանդը վստահ է, որ «Կարմիր սատանաները» չեն խանգարի տրանսֆերին, եթե ֆուտբոլիստն ինքը խնդրի դա։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատվում է 50 միլիոն եվրո։