«Բարսելոնան» ձեռք կբերի Մարկուս Ռեշֆորդին միայն մեկ պայմանով

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը մնում է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում, սակայն նրա տեղափոխության հավանականությունը շատ բարձր չէ։

«Բլաուգրանայի» առաջնահերթությունը համարվում է «Լիվերպուլի» Լուիս Դիասը։ Mundo Deportivo-ի տվյալներով՝ կատալոնական գրանդը կփորձի անգլիացու հետ պայմանագիր կնքել միայն այն դեպքում, եթե կոլումբիացու տրանսֆերի գործարքը չկայանա։

Մարկուս Ռեշֆորդը 2024/25 մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է «Ասթոն Վիլայում»։ Transfermarkt պորտալը 27-ամյա «Կարմիր սատանաների» հարձակվողի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։ Լուիս Դիասի գինը նույն կայքում կազմում է 70 միլիոն եվրո։ Սաուդյան Արաբիայի ակումբները նույնպես հետաքրքրություն են ցուցաբերում «Լիվերպուլի» 28-ամյա խաղացողի նկատմամբ։