«Բարսելոնայի» ներկայացուցիչները սկսել են բանակցություններ «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիայի տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» պատրաստ է ֆուտբոլիստին առաջարկել հինգ տարվա պայմանագիր և ավելի բարձր աշխատավարձ, քան նա ստանում է «Էսպանյոլում»։
Լա Լիգայի 2024/25 մրցաշրջանում Գարսիան 38 խաղում բաց է թողել 51 գոլ: 8 խաղում նա անառիկ է պահել դարպասը։
Գարսիայի պայմանագիրը «Էսպանյոլի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։