Սիմոնե Ինձագին Միլանի «Ինտերի» միակը չէ, որը շուտով կարող է հայտնվել Սաուդյան Արաբիայում: Այնտեղից հետաքրքրություն կա նաև պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի նկատմամբ:
«Ալ-Նասրից» իտալական թիմին առաջարկում են քսան միլիոն եվրո, և եթե Բաստոնին տեղափոխվի այնտեղ, նա կդառնա Կրիշտիանու Ռոնալդուի թիմակիցը, ով, ինչպես սպասվում է, կերկարաձգի ակումբի հետ պայմանագիրը ևս երկու տարով: Բաստոնիի դեպքում խոսքը չորս տարվա պայմանագրի մասին է, հաղորդում է fcinter1908.it-ը։