«Ասթոն Վիլան» միացել է այն ակումբներին, որոնք հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ալեխանդրո Գարնաչոյին ձեռք բերելով։ Այս մասին հայտնում է CaughtOffside-ը։
«Նապոլին» և «Բայերը» նույնպես դիտարկում են Գարնաչոյի տրանսֆերը։
Ըստ The Sun-ի՝ արգենտինացի ֆուտբոլիստը կնախընտրեր մնալ Պրեմիեր Լիգայում, քան տեղափոխվել Ա Սերիա։ Միևնույն ժամանակ, արգենտինացին կցանկանար խաղալ «Չելսիում»։
20-ամյա կիսապաշտպանը 2024/25 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 58 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է 11 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։