Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը կարող է տեղափոխվել «Մառախլապատ Ալբիոն»։ Այս մասին հաղորդում է Talksport-ը։
Աղբյուրի համաձայն՝ սերբ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ 30-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը կազմում է 18 միլիոն եվրո, իսկ նրա աշխատանքային պայմանագիրը «Կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։
2024/2025 մրցաշրջանում Միտրովիչը մասնակցել է 23 խաղի։ Ալեքսանդրը խփել է 20 գոլ (երեքը՝ 11 մետրանոց հարվածաշարով) և կատարել երկու գոլային փոխանցում։ Պրեմիեր լիգայի վերջին խաղարկությունում «Կարմիր սատանաները» զբաղեցրել են 15-րդ տեղը։