Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կպատժի ՊՍԺ-ին Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղի (5:0) ընթացքում և դրանից հետո ակումբի երկրպագուների վարքագծի համար։
Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբը կպատժվի վճռորոշ խաղում երկրպագուների կողմից վառված ջահերի համար։ Ջահերի բռնկումը խստիվ արգելված է ՈՒԵՖԱ-ի կանոններով։ ՊՍԺ-ն նաև կպատժվի «Ինտերի» հետ խաղի ավարտից հետո երկրպագուների զանգվածային խաղադաշտ դուրս գալու համար, որի արդյունքում ֆուտբոլիստները ստիպված են եղել գնալ հանդերձարան։
Բացի այդ, խաղից առաջ թիմերի երկրպագուների միջև բախումներ են տեղի ունեցել։
ՈՒԵՖԱ-ի կարգապահական կանոնակարգի կանոնների համաձայն՝ ակումբները պատասխանատու են մարզադաշտի մոտակայքում երկրպագուների վարքագծի համար, այդ թվում՝ խաղից առաջ և հետո։ Եթե հայտնի դառնա, որ միջադեպերը տեղի են ունեցել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը հյուրընկալող մարզադաշտի մոտ, ապա «Ինտերը» նույնպես կպատժվի։