ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է 2024/25 մրցաշրջանի մրցաշարի խորհրդանշական հավաքականում ընդգրկված 11 խաղացողների անունները։
Խորհրդանշական հավաքականում ընդգրկված են Չեմպիոնների լիգայի հաղթող ՊՍԺ-ի յոթ խաղացողներ։
Դարպասապահ՝ Ջանլուիջի Դոննարումա (ՊՍԺ)։
Պաշտպաններ՝ Նունո Մենդեշ (ՊՍԺ), Ալեսանդրո Բաստոնի (Ինտեր), Մարկինյոս (ՊՍԺ), Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ)։
Կիսապաշտպաններ՝ Դեկլան Ռայս (Արսենալ), Վիտինյա (ՊՍԺ)։
Հարձակվողներ՝ Ռաֆինյա (Բարսելոնա), Ուսման Դեմբելե (ՊՍԺ), Դեզիրե Դուաի (ՊՍԺ), Լամին Յամալ (Բարսելոնա)։