«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գալիք շաբաթվա սկզբին կհանդիպի «Ներաձուրիի» ղեկավարության հետ՝ ակումբում իր ապագան քննարկելու համար։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 49-ամյա մասնագետի հեռանալու հավանականությունը բավականին իրական է, քանի որ «Ալ-Հիլալից» ստացված առաջարկն արդեն քննարկվում է։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ սաուդյան ակումբը Ինձագիին տարեկան 25 միլիոն դոլար (22 միլիոն եվրո) աշխատավարձ է առաջարկում։
Երեկ՝ մայիսի 31-ին, «Ինտերը» Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղում ջախջախիչ պարտություն կրեց ՊՍԺ-ից՝ 0-5 հաշվով։ Ինձագին թիմը գլխավորում է 2021 թվականի ամռանից։