«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հաստատել է, որ այս ամռանը ակումբից հեռանալու ծրագրեր չունի։ Կարճ հարցազրույցում նա հստակեցրել է, որ լիովին կենտրոնացած է կատալոնացիների հետ իր ապագայի վրա։
«Ես մնում եմ «Բարսելոնայում», դա նույնիսկ քննարկման թեմա չէ։ Դա հաստատ է։ Վստահ եմ, որ մենք միայն ավելի ուժեղ կդառնանք։ Եվ ես ուզում եմ ավելի շատ հաղթել», – ասել է լեհ հարձակվողը։
36-ամյա Լևանդովսկու պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Այս մրցաշրջանում Ռոբերտ Լևանդովսկին խաղացել է 52 խաղ, խփել 42 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։