ՊՍԺ-ն ռեկորդ է գրանցել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչների պատմության մեջ

Չեմպիոնների Լիգայի եզրափակչում ՊՍԺ-ն 5-0 հաշվով հաղթեց «Ինտերին»։

Այս հաղթանակը Եվրոպայի գավաթի և Չեմպիոնների Լիգայի եզրափակիչների պատմության մեջ ամենախոշորն էր։ Մինչ այդ թիմերը երեք եզրափակիչներում հաղթել էին 4-0 հաշվով։

ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ Չեմպիոնների Լիգայի հաղթող։ Նախկինում թիմը մեկ անգամ հասել էր մրցաշարի եզրափակիչ և պարտվել «Բավարիային» (0-1) 2019/20 մրցաշրջանում։

Բացի այդ, սա ֆրանսիական ակումբների երկրորդ հաղթանակն է այս մրցաշարում։ Մինչ այդ, միայն «Մարսելն» էր հաղթել Չեմպիոնների Լիգան 1992/93 մրցաշրջանում։