Նասեր Ալ-Խելաիֆին նշել է, թե որ հանդիպումն էր ՊՍԺ-ի համար շրջադարձային Չեմպիոնների Լիգայում

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին կիսվել է իր զգացմունքներով Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ինտերի» նկատմամբ տպավորիչ հաղթանակից հետո (5-0):

Փարիզյան ակումբը տարիներ շարունակ ձգտել էր հասնել այս պահին և վերջապես նվաճեց եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր տիտղոսը՝ Չեմպիոնների լիգայի գավաթը։

«Եթե մեկն ասեր, որ եզրափակիչում հաղթելու ենք 5-0 հաշվով, կմտածեի՝ անհավանական է։ Սակայն այդպես էլ եղավ», – նշել է Ալ-Խելաիֆին։

Նա առանձնացրել է «Մանչեսթեր Սիթիի» հետ կիսաեզրափակչի երկրորդ խաղը՝ նշելով, որ դա դարձել շրջադարձային։

«Մենք պարտվում էինք 0-2 հաշվով, բայց կարողացանք հաղթել 4-2 հաշվով։ Դա փոխեց մեր ֆուտբոլիստների մտածելակերպը։ Այսօր ունենք լավագույն մարզիչը և աշխարհի լավագույն կազմը», — Ալ-Խելաիֆիի խոսքերը մեջբերում է լրագրող Բեն Ջեյքոբսը։