ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների Լիգայի եզրափակչում «Ինտերի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (5-0):
«Մրցաշրջանի սկզբից ի վեր պատմություն կերտելը մեր նպատակն է եղել։ Ժամանակն է մեծ խնջույք կազմակերպել։ Ես զգացի իրական կապ ֆուտբոլիստների և երկրպագուների միջև։
Կարծում եմ՝ մենք արժանի էինք դրան։ Դժվար է խաղալ այս մակարդակում, բայց մենք կարողացանք հաղթահարել ճնշմանը», – Էնրիկեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ Չեմպիոնների Լիգայի հաղթող։