Լուիս Էնրիկեն այս ցուցանիշով երկրորդն է

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն արել է այն, ինչ եվրոպական ֆուտբոլում միայն մեկ մարզիչ է արել։

Լուիս Էնրիկեի գլխավորությամբ ՊՍԺ-ն այս մրցաշրջանում նվաճել է այսպես կոչված թրեբլը՝ նվաճելով Չեմպիոնների լիգան, Ֆրանսիայի առաջնությունը և Ֆրանսիայի գավաթը։

2014/15 մրցաշրջանում «Բարսելոնան» Լուիս Էնրիկեի գլխավորությամբ նվաճեց թրեբլը։

Այսպիսով, Լուիս Էնրիկեն դարձավ եվրոպական ֆուտբոլում միայն երկրորդ մարզիչը, որը նվաճել է թրեբլ՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի տիտղոսը, տեղական առաջնության տիտղոսը և տեղական գավաթը երկու տարբեր թիմերի հետ։

Նրանից առաջ դա արել էր միայն Պեպ Գվարդիոլան, որը 2008/09 մրցաշրջանում «Բարսելոնայի» հետ և 2022/23 մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» հետ նվաճել էր թրեբլը։