Լուիս Էնրիկեն հաղթել է բոլոր 12 ակումբային եզրափակիչներում, որոնցում մասնակցել է

Չեմպիոնների Լիգայի եզրափակչում ՊՍԺ-ն 5-0 հաշվով հաղթեց «Ինտերին»։

Սա փարիզցիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի 12-րդ հաղթանակն էր ակումբային մրցաշարերի եզրափակիչներում։

Իսպանացին հաղթել է բոլոր ակումբային եզրափակիչներում, որոնց մասնակցել է որպես մարզիչ։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Չեմպիոնների Լիգան: