ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների Լիգայի եզրափակչում «Ինտերին» (5-0) հաղթելուց հետո անվանեց այն ֆուտբոլիստի անունը, ով պետք է նվաճի «Ոսկե գնդակը»։
«Ես «Ոսկե գնդակը» կտայի Ուսման Դեմբելեին: Այն ձևը, որով նա պաշտպանվեց այսօր… միայն դա կարող է արժանի լինել «Ոսկե գնդակին»։ Ահա թե ինչպես ես առաջնորդում թիմը։
Գոլեր, տիտղոսներ, առաջնորդություն, պաշտպանություն, այն ձևը, որով նա ճնշեց… Դեմբելեն իմ ընտրությունն է», – Էնրիկեի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ուսման Դեմբելեն այս մրցաշրջանում 49 խաղում խփել է 33 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։