«Լիվերպուլի» ղեկավարությունը բանակցություններ է վարում «Բայերի» հետ կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերի վերաբերյալ և առաջարկել է 125-130 միլիոն եվրո և իրենց խաղացող Հարվի Էլիոթի տրանսֆերը, հաղորդում է Sky Germany-ն։
Աղբյուրի տվյալներով՝ նման քայլը կապված է այն բանի հետ, որ «Բայերը» մտադիր է Վիրցի համար ստանալ 150 միլիոն եվրո։
22-ամյա հարձակողական կիսապաշտպան Էլիոթը 2024/25 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 28 խաղում խփել է 5 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Լիվերպուլի» հետ լրանում է 2027 թվականի ամռանը։
2024/25 մրցաշրջանում Վիրցը բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 խաղ, խփել 16 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը «Բայերի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ը 22-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 140 միլիոն եվրո։