«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեն շնորհավորել է ՊՍԺ-ին Չեմպիոնների Լիգայում հաղթանակի կապակցությամբ։
«Վերջապես, այս մեծ օրը եկավ։ Հաղթանակ մեծ ակումբի ոճով։ Շնորհավորում եմ, Փարիզ», – գրել է ֆրանսիացի ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում։
Կիլիան Մբապպեն փարիզցիների կազմում հանդես է եկել 2017-ից 2024 թվականներին, իսկ 2024/25 մրցաշրջանից առաջ նա ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ»։
ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ դարձել է Չեմպիոնների Լիգայի հաղթող։ Նախկինում թիմը մեկ անգամ հասել է մրցաշարի եզրափակիչ և 2019/20 մրցաշրջանում պարտվել «Բավարիային» (0-1):