Մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Թոթենհեմը» որոշել է ազատել Անժե Պոստեկօղլուին գլխավոր մարզչի պաշտոնից։ Դեռևս, սակայն, պաշտոնական հաստատում չկա։
«Թոթենհեմի» տեսադաշտում են մի շարք մասնագետներ, սակայն ցուցակի առաջին տեղում է «Բրենտֆորդի» մարզիչ Թոմաս Ֆրանկը։ Foot Mercato-ի տվյալներով՝ դանիացի մարզիչն արդեն շփվել է լոնդոնյան ակումբի հետ նախագծի շուրջ և նույնիսկ քննարկել տրանսֆերային ամառվա հարցը։
Թոմաս Ֆրանկը «Բրենտֆորդը» մարզում է 2018 թվականի հոկտեմբերի կեսերից։ Մինչ այդ նա գրեթե երկու տարի եղել է «Մեղուների» մարզչական շտաբի անդամ։ «Բրենտֆորդը» Անգլիայի վերջին առաջնությունն ավարտել է 10-րդ տեղում։