ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման Չեմպիոնների Լիգայի եզրափակչում «Ինտերի» նկատմամբ տարած 5-0 հաշվով հաղթանակից հետո խոսել է ֆրանսիական ակումբում իր ապագայի մասին։
«Նոր պայմանագիր, թե՞ ակումբից հեռանալ։ Տեսնենք, թե ինչ կլինի… Չգիտեմ։ Հիմա ժամանակն է վայելելու այս կախարդական մրցաշրջանը։ Ես կմեկնեմ արձակուրդ, իսկ հետո կտեսնենք», – Դոննարումայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Չեմպիոնների Լիգան: