Ջանլուիջի Դոննարուման կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

Դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման օգնել է ՊՍԺ-ին նվաճել բոլոր գավաթները այս մրցաշրջանում։ Միևնույն ժամանակ, իտալացի դարպասապահի գործող պայմանագիրը լրանում է մեկ տարի անց։

Դոննարումման պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Լիգա 1-ի գրանդի հետ միայն այն դեպքում, եթե նրա աշխատավարձի պահանջը բավարարվի։

Ինչպես հայտնել է Ջանլուկա դի Մարցիոն, Դոննարումման չի պլանավորում կրճատել իր պահանջները, և այժմ որոշումը ՊՍԺ-ինն է։ Եթե Դոննարումման չերկարաձգի պայմանագիրը, նա կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է տեսնել 26-ամյա իտալացուն իր թիմում։ 2024/2025 մրցաշրջանում Ջանլուիջի Դոննարումման անցկացրել է 40 խաղ, որոնցում բաց է թողել 39 գոլ։