Դևիդ Բեքհեմը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների վարքագիծը

Դևիդ Բեքհեմը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների վարքագիծը Ասիա կատարած շրջագայության ժամանակ։
Կուալա Լումպուրում Հարավարևելյան Ասիայի աստղերի դեմ խաղից հետո (0:1) մանկունիացիների կիսապաշտպան Ամադ Դիալոն միջնամատ է ցույց տվել երկրպագուներին. հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը դա արել է վիրավորանքներին ի պատասխան։ Բացի այդ, ըստ Sky Sports-ի, Ալեխանդրո Գարնաչոն հրել է իրեն նկարահանող երկրպագուին։

«Մենք հասկանում էինք, թե ինչ է նշանակում խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Մենք հասկանում էինք, թե ինչ է նշանակում տարբերանշանը։

Ուր էլ որ գնացել ենք, թե՛ Եվրոպայում, թե՛ Ասիայում, մենք հարգել ենք երկրպագուներին։ Մենք հարգել ենք այն փաստը, որ նրանք եկել և գումար են վճարել մեզ տեսնելու, ինքնագիր ստանալու կամ լուսանկարվելու համար։ Դուք պետք է հարգեք դա», – CBS Sports-ին տված հարցազրույցում ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողը։