«Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոն հույս ունի փոխել ակումբային գրանցումը առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Լոնդոնի «Արսենալը», որն արդեն բանակցություններ է վարում «Լայպցիգի» հետ, հետաքրքրված է 21-ամյա ֆուտբոլիստով։
Լրագրող Էկրեմ Քոնուրի խոսքով՝ սլովենացին կցանկանար տեղափոխվել «Արսենալ»։ Խնդիրը մնում է նույնը՝ 80 միլիոն եվրո գինը, որը անգլիական գրանդը, հավանաբար, չափազանց բարձր կհամարի։
Բենջամին Շեշկոն 2024/25 մրցաշրջանում անցկացրած 46 խաղում խփել է 21 գոլ։