Լևերկուզենի «Բայերը» պայմանավորվածություն է ձեռք բերել անգլիական «Բրենտֆորդի» դարպասապահ Մարկ Ֆլեկենի տրանսֆերի շուրջ։ Գերմանական ակումբը պատրաստ է վճարել 10 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստը մոտ օրերս կանցնի բժշկական զննում։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում անելով ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգին։
Հոլանդացի դարպասապահը «Բրենտֆորդ» էր տեղափոխվել 2023 թվականի հուլիսին՝ Գերմանիայի «Ֆրայբուրգից»։ Անցած մրցաշրջանում Ֆլեկենը մասնակցել է Պրեմիեր լիգայի 37 խաղի։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։ Ֆլեկենը նաև 8 հանդիպում է անցկացրել Նիդեռլանդների ազգային հավաքականի կազմում։