«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է իր մարզչական շտաբ հրավիրել հոլանդացի մասնագետ Պեպեյն Լինդերսին։ Այս մասին հայտնում է The Times-ը։
Ըստ աղբյուրի՝ «քաղաքայինների» մարզչական շտաբում նախատեսվում է խոշոր վերակառուցում, և հիմնական նպատակներից մեկը Պեպեյն Լինդերսին հրավիրելն է, ով նախկինում «Լիվերպուլում» Յուրգեն Կլոպի օգնականն էր։
Պեպեյն Լինդերսը 2024 թվականի ամռանը Կլոպի հետ լքեց «Լիվերպուլը»։ Այնուհետև նա գլխավորեց ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգը», սակայն նույն թվականի դեկտեմբերին հեռացվեց իր պաշտոնից։