Փոլ Սքոուլզը «Մանչեսթեր Յունայթեդին» խորհուրդ է տվել վաճառել առաջատարնեից մեկին

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Փոլ Սքոլզը կողմ է արտահայտվել Բրունո Ֆերնանդեշի վաճառքին՝ «Ալ-Հիլալի» հետաքրքրության մասին լուրերի ֆոնին:

Overlap Fan Debate-ին տված հարցազրույցում նախկին կիսապաշտպանը նշել է, որ 100 միլիոն ֆունտ ստեռլինգի առաջարկը այն դեպքն է, երբ արժե բաժանվել խաղացողից:

«Ասում են, որ պատրաստ են նրա համար վճարել 100 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նման իրավիճակում «Յունայթեդը» պարզապես պետք է համաձայնվի: Իհարկե, Բրունոն շատ բան է տվել թիմին, բայց միևնույն ժամանակ՝ ի՞նչ դիրքում է նա:

Նա ինքն է ոչնչացնում խաղի կառուցվածքը, քանի որ լավ չի տեղավորվում համակարգում: Նա հրաշալի խաղացող է, մի՛ սխալ հասկացեք: Բայց այդպիսի գումարի համար պարզապես արժէ վաճառել նրան», – ասել է Սքոլզը:

Բրունո Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդի» գույները պաշտպանում է 2020 թվականի հունվարից: Այս ընթացքում նա խաղացել է 290 խաղ, խփել 98 գոլ և կատարել 87 գոլային փոխանցում: