ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է հարձակվող Ուսման Դեմբելեի կարևորությունը փարիզյան թիմում Չեմպիոնների Լիգայի եզրափակչից առաջ՝ «Ինտերի» դեմ խաղից առաջ։
«Դեմբելեն այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է եղել։ Նա գոլեր է խփում, փոխանցումներ է կատարում, առաջնորդում է թիմը։ Հաճելի է օգնել նրան զարգանալ», – Էնրիկեի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը ՊՍԺ-ի և «Ինտերի» միջև կկայանա շաբաթ օրը՝ մայիսի 31-ին, և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին։