«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է նոր աստղային հարձակվողի հետ պայմանագիր կնքել: Ըստ «El Nacional»-ի՝ Լապորտան կցանկանար թիմում տեսնել Ռաֆայել Լեաուին, ով ներկայացնում է «Միլանը»:
25-ամյա Լեաուն ինքը կցանկանար խաղալ «Բարսելոնայում»: Պորտուգալացին արդեն տեղեկացրել է իր ներկայացուցիչներին կատալոնական ակումբին միանալու իր ցանկության մասին:
Լեաուն իսկապես ցանկանում է խաղալ Լամին Յամալի հետ: Այնուամենայնիվ, «Բարսելոնայի» համար դժվար կլինի մոտ ապագայում պայմանագիր կնքել Ռաֆայել Լեաուի հետ, քանի որ «Միլանը» չի վաճառի խաղացողին 60-70 միլիոն եվրոյից պակաս գնով: Կատալոնացիները հիմա չեն կարող իրենց թույլ տալ նման ծախսեր: