Հայտնի է՝ ինչու է Ֆլորիան Վիրցը որոշել միանալ «Լիվերպուլին»՝

Գերմանական ֆուտբոլի ամենապայծառ տաղանդներից մեկը՝ Ֆլորիան Վիրցը, որոշել է միանալ «Լիվերպուլին»՝ հաշվի առնելով իրեն առաջարկված դերը թիմում։

Ինչպես հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը, Վիրցի համար վճռորոշ է եղել այն հանգամանքը, որ «Լիվերպուլի» նոր գլխավոր մարզիչ Արնե Սլոտը նրան առաջարկել է հանդես գալ որպես «տաս համար»՝ ստեղծագործող կիսապաշտպան, ով լինելու է հարձակման կառուցման առանցքում։ Սա զգալի տարբերություն էր այն հնարավորությունից, որը նրան կարող էր առաջարկվել Մյունխենի «Բավարիայում», որտեղ այդ դիրքի համար պայքարում է նաև Ջամալ Մուսիալան։ Այդ պատճառով Վիրցը նախընտրել է «Լիվերպուլը», որտեղ իրեն վստահված կլինի ավելի կայուն և առանցքային դեր։

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում Վիրցի՝ Պրեմիեր լիգա տեղափոխվելու պատրաստակամության մասին, և այժմ պարզ է դառնում, որ մարզչական համոզմունքներն ու մարտավարական դերը մեծ ազդեցություն են ունեցել նրա ընտրության վրա։