Հայտնի է, թե ինչու է «Բարսելոնան» վերջնականապես հրաժարվել Նիկո Ուիլյամսին գնելուց

«Բարսելոնան» այլևս չի մտադիրվում փորձեր կատարել «Ատլետիկ Բիլբաոյի» հարձակվող Նիկո Ուիլյամսին ձեռք բերելու համար։

Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան վերջնականապես հրաժարվել է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին գնելու մտքից՝ անցյալ ամռանը «Բլաուգրանա» տեղափոխվելու նրա դժկամությունից հետո։

Այդ ժամանակ ֆուտբոլիստը մտահոգված էր, որ «Բարսելոնան» չի կարողանա իրեն գրանցել։

Նշվում է, որ Ժոան Լապորտային միշտ ավելի շատ դուր է եկել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի խաղը։ Այս առումով իսպանական գրանդը պատրաստ է ջանքեր գործադրել կոլումբիացի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։