Ջան Պիերո Գասպերինին լքում է «Ատալանտան», որտեղ նա աշխատում է 2016 թվականի ամռանից։ Այս մասին հայտարարել է մասնագետն ինքը։
«Ես չէի կարող սա ավելի վաղ ասել, քանի որ միայն վերջին մի քանի ժամվա ընթացքում որոշեցի ավարտել ինը տարվա այս հրաշալի պատմությունը։ Բայց եկեք չխոսենք հրաժեշտի մասին։ Ինձ սա դուր չի գալիս։ Ես ավարտում եմ իմ փորձը Բերգամոյում՝ որպես «Ատալանտայի» մարզիչ, և մնացած ամեն ինչ կմնա անփոփոխ։ «Ատալանտայից» հեռանալու որոշումը կայացրել եմ բացառապես ես։
Ակումբի ղեկավարությունը դրա հետ կապ չունի։ Ես պարզապես հասկացա, որ ժամանակն է այս քայլը կատարելու։ Ես լքում եմ ակումբը բարձրակետին՝ մրցաշարային աղյուսակում երրորդ տեղում զբաղեցնելուց և Չեմպիոնների լիգա մտնելուց հետո», – ասել է Գասպերինին,
Գասպերինին նաև նշել է, որ որոշել է նոր մարտահրավերի առջև կանգնել։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Գասպերինին կգլխավորի «Ռոման»։