Ֆերնանդո Տորեսը երկարաձգել է պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ

«Ատլետիկո Մադրիդի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ մարզիչ Ֆեռնանդո Տորեսը երկարաձգել է ակումբի հետ իր պայմանագիրը։

41-ամյա մասնագետի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։

Իսպանացին «Ատլետիկոյի» երկրորդ թիմը գլխավորում է 2022 թվականից։ Այս ընթացքում նա նվաճել է երկու չեմպիոնական տիտղոս և հասել ՈՒԵՖԱ-ի երիտասարդական լիգայի կիսաեզրափակիչ։