Էդերսոնը կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Ատալանտայի» կիսապաշտպան Էդերսոն Լուրենսոն գրավել է «Մանչեսթեր Սիթիի» ուշադրությունը։ Լրագրող Խորխե Նիկոլայի խոսքով՝ անգլիական ակումբը բանակցություններ է վարում «ատալանտայի» հետ 25-ամյա բրազիլացու հնարավոր տրանսֆերի շուրջ։

Գործարքը կարող է հասնել 70 միլիոն եվրոյի։ «Քաղաքայինները» մրցակցում են մի քանի եվրոպական հսկաների հետ։ Աղբյուրի տվյալներով՝ Էդերսոնին հետաքրքրում են նաև «Բավարիան», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

2024/25 մրցաշրջանում Էդերսոնը «Ատալանտայի» կազմում անցկացրել է 49 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով հինգ գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսը։