Դանի Կարվախալը նշել է իր կարիերայի ամենաբարդ մրցակցին

Մադրիդի «Ռեալի» աջ պաշտպան Դանի Կարվախալը պատմել է, թե ով է իր կարիերայի ընթացքում ամենաբարդ մրցակիցը։

«Խաղադաշտում ամենադժվար մրցակի՞ցը։ Դա Նեյմարն էր։ Նրան զսպելն ամենաբարդն էր»,- նշել է Կարվախալը՝ ըստ Madrid Xtra-ի։

Նեյմարը հայտնի է իր տեխնիկական խաղով և արագությամբ։ Նա հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում 2013-ից 2017 թվականներին, որից հետո տեղափոխվել է Փարիզի ՊՍԺ և խաղացել այնտեղ մինչև 2023 թվականը։ Ներկայում Նեյմարը, ինչպես Կարվախալը, 33 տարեկան է։

Կարվախալն ու Նեյմարը մրցակցել են խաղադաշտում 10 անգամ։ Այդ հանդիպումներից 4-ը հաղթել է Կարվախալի թիմը, ևս 4-ը՝ Նեյմարի թիմը, իսկ 2 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի։