«Թոթենհեմի» պաշտպան Քրիստիան Ռոմերոն ասել է, որ կցանկանար խաղալ Լա Լիգայում։
«Ես կցանկանայի խաղալ Լա Լիգայում, դա այն է, ինչ ես կարոտում եմ։ Ես պատրաստվում եմ իմ լավագույնս անել մինչև այստեղ անցկացրած վերջին օրը։ Ես երջանիկ եմ։
«Թոթենհեմի» երկրպագուները ինձ կարևոր ֆուտբոլիստ են զգում։ Անկախ նրանից, թե ինչ է ինձ համար պատրաստել ապագան, ես երջանիկ կլինեմ», – Ռոմերոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։
AS-ի տվյալներով՝ «Ատլետիկոն» հետաքրքրված է 27-ամյա արգենտինացի պաշտպանի ծառայություններով։
2024/25 մրցաշրջանում Ռոմերոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման, խփել 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։