Սեսկ Ֆաբրեգասը կարող էր գլխավորել գերմանական ակումբը

«Լայպցիգը» ցանկանում էր գլխավոր մարզչի հետ խնդիրը լուծել մինչև մայիսի վերջ, սակայն խնդիրների հանդիպեց, ուստի ակումբը դեռ չի հայտարարել նոր մարզչի անունը։

Sky Sport-ի տվյալներով՝ «Լայպցիգի» ղեկավարության և «Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասի միջև բանավոր համաձայնություն է եղել, սակայն իտալական ակումբը մերժել է 38-ամյա իսպանացու տրանսֆերի վերաբերյալ բոլոր առաջարկները։

Գերմանական ակումբի ցուցակում ընդգրկված Օլիվեր Գլասները նույնպես չի ցանկանում լքել «Քրիստալ Փելասը»։

2024/25 մրցաշրջանում «Լայպցիգը», Մարկո Ռոուզի և Ժոլտ Լյովի գլխավորությամբ, վաստակեց 51 միավոր և զբաղեցրեց Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղը։