«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի գործակալը հինգշաբթի երեկոյան Ալ-Ռիադի հյուրանոցներից մեկում անձնական բանակցություններ է վարել «Ալ-Հիլալի» հետ՝ Սաուդյան Արաբիայի ակումբ հնարավոր տեղափոխության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
«Ալ-Հիլալը» պատրաստ է 30-ամյա պորտուգալացուն վճարել 200 միլիոն ֆունտ ստեռլինգ երեք տարվա ընթացքում, գումարած բոնուսներ, և ցանկանում է, որ նա մասնակցի 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությանը։
Պորտուգալացու աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» շաբաթական 280,000 ֆունտ ստեռլինգ է։ «Ալ-Հիլալը» կարող է քառապատկել այդ աշխատավարձը։