«Բետիսը» վերջնական որոշում է կայացրել Անտոնիի վերաբերյալ

Բրազիլացի վինգեր Անտոնին կարող է մնալ «Բետիսում»։

Marca-ի տվյալներով՝ իսպանական ակումբը ցանկանում է բրազիլացուն, որը վարձավճարով է «Մանչեսթեր Յունայթեդից», պահել առնվազն ևս մեկ մրցաշրջան։

Ակումբների ներկայացուցիչները կհանդիպեն հաջորդ շաբաթ՝ տարբերակները քննարկելու համար։

«Մանչեսթեր Յունայթեդը» ձգտում է հետ ստանալ իր ներդրումների մի մասը, իսկ «Բետիսը» քննարկում է Անտոնիին ձեռք բերելու հնարավորությունը։

Ֆուտբոլիստը անցյալ ձմռանը «Մանչեսթեր Յունայթեդից» վարձավճարով տեղափոխվել է «Բետիս»։ Բրազիլացին Իսպանիայի առաջնությունում խաղացել է 17 խաղ՝ խփելով հինգ գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։