«Բարսելոնան» վերջնական որոշում է կայացրել Ֆրենկի դե Յոնգի վերաբերյալ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կերկարաձգի թիմի հետ պայմանագիրը:

Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա հոլանդացու հետ նոր պայմանագիրը կգործի մինչև 2029 թվականի ամառը։

Անցած մրցաշրջանում դե Յոնգը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 45 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։

Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 45 միլիոն եվրո։