Ինչպես հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը, Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր՝ ժամը 17:30-ին, հավաքականը կանցկացնի առաջին մարզումը:
Հիշեցնենք, որ հավաքին մասնակցում են հետևյալ 27 ֆուտբոլիստները.
Հենրի Ավագյան – «Արարատ–Արմենիա»
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Արսեն Բեգլարյան – «Վան»
Անատոլի Այվազով – «Վան»
Վարազդատ Հարոյան – «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան – «Արարատ–Արմենիա»
Էդգար Գրիգորյան – «Արարատ–Արմենիա
Սերգեյ Մուրադյան – «Նոա»
Հովհաննես Համբարձումյան – «Նոա»
Պետիկ Մանուկյան – ԲԿՄԱ
Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նարեկ Գրիգորյան – «Ֆարուլ» (Ռումինիա)
Էդգար Սևիկյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Տիգրան Ավանեսյան – «Արսենալ Տուլա» (Ռուսաստան)
Թոմաս Ադորյան – «Բանֆիլդ» (Արգենտինա)
Գոռ Մանվելյան – «Նոա»
Կարեն Մուրադյան – «Արարատ–Արմենիա»
Հովհաննես Հարությունյան – «Արարատ–Արմենիա»
Դանիել Աղբալյան – ԲԿՄԱ
Դավիթ Հակոբյան – ԲԿՄԱ
Արթուր Սերոբյան – «Շերիֆ» (Տիրասպոլ, Մոլդովա)
Արթուր Միրանյան – «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)
Ժիրայր Շաղոյան – «Արարատ–Արմենիա»
Արայիկ Էլոյան – ԲԿՄԱ
Հունիսի 5-ին հավաքականը կմեկնի Պրիշտինա՝ հունիսի 6-ին «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում անցկացնելու առաջին ընկերական հանդիպումը Կոսովոյի ընտրանու դեմ: Հանդիպման մեկնարկը՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով):
Հունիսի 7-ին ազգային հավաքականը կմեկնի Պոդգորիցա: Չեռնոգորիայի հավաքականի հետ հանդիպումը կկայանա հունիսի 9-ին Նիկշիչ քաղաքի «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:00-ին: