Վինգեր Անտոնին մրցաշրջանի ավարտից հետո դիմել է «Բետիսի» երկրպագուներին։ Բրազիլացին «Բետիսի» կազմում խաղում էր հունվարի վերջից՝ վարձավճարով։
«Շնորհակալություն եմ հայտնում ֆուտբոլ խաղալու ուրախությունը վերադարձնելու համար։ Եվ շնորհակալ եմ, որ հիշեցրեցիք, թե ինչու եմ սիրահարվել այս խաղին։ Իմ տունը, իմ մարդիկ, միշտ շատ Բետիս», – ասել է Անտոնին։
Բետիսի կազմում Անտոնին խաղացել է 26 խաղ, խփել ինը գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։