Անդրեյ Լունինը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

AS-ը հայտնում է, որ «Ռեալ Մադրիդի» դարպասապահ Անդրեյ Լունինը, հավանաբար, կհեռանա թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 26-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է իր դիրքից և չի պատրաստվում հաշտվել երկրորդ համարի դերի հետ։ Լունինի համար գլխավոր հավակնորդը համարվում է «Գալաթասարայը»։

Ավելի վաղ իսպանական մամուլը գրել էր, որ մադրիդյան ակումբը չի մտադիրվում խանգարել ուկրաինացի դարպասապահի տրանսֆերին: 20 միլիոն եվրոյի դիմաց «սերուցքայինները» պատրաստ են բաց թողնել Լունինին։

Ուկրաինացու ներկայիս պայմանագիրը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։