«Ռեալ Մադրիդի» նորեկ՝ աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կկարողանա մասնակցել Աշխարհի ակումբային առաջնությանը։
Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել իսպանական ակումբի հետ, որը ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 1-ին, և մրցաշարը կանցկացվի հունիսի 15-ից հուլիսի 13-ը ԱՄՆ-ում։
Ակումբային աշխարհի առաջնության խմբային փուլում կմասնակցեն վեց կոնֆեդերացիաների 32 թիմեր, որոնք կբաժանվեն ութ խմբի։ Յուրաքանչյուր քառյակի երկու լավագույն թիմերը կանցնեն փլեյ-օֆֆ փուլ։ Եզրափակիչ խաղը կկայանա 2025 թվականի հուլիսի 13-ին Նյու Ջերսիի Իսթ Ռադերֆորդի «Մետլայֆ» մարզադաշտում։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կկազմի ավելի քան 1 միլիարդ դոլար։